Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 3.2011

«Առողջապահություն» հանդեսի 55-ամյա տարեդարձը

«Առողջապահություն» հանդեսի 55-ամյա տարեդարձը

Սիրելի ընթերցո′ղ,

Այս տարին կրկնակի հոբելյանական է` համընկել են մեր երկրի անկախության 20-ամյակը և «Առողջապահություն» հանդեսի 55-ամյա տարեդարձը:

 

ՀՀ առողջապահության նախարարության տեսական, գիտամեթոդական, կազմակերպական, գործնական «Առողջապահություն» հանդեսը 1956 թ.-ից սկսած, ստանձնելով մեր համակարգում հայերեն լեզվով հրատարակվող առաջին և միակ բժշկագիտական պարբերականի դերը, մինչև այսօր էլ պատվով իրականացնում է իր առաքելությունը` նպաստելով հանրապետությունում բժշկագիտության զարգացմանն ու գիտական կադրերի պատրաստմանը, զուգահեռաբար իրականացնելով նաև հանրամատչելի, քարոզչական բնույթի հոդվածների, խորհուրդների հրապարակումներ:

 

Ինչպես մեր երկիրը, այնպես էլ մեր հանդեսը զարմանալի ձևով վերափոխվել են, երիտասարդությանը բնորոշ բոլոր արժանիքներով, հաղթահարելով կայացման ճանապարհին հանդիպած դժվարություններն ու խոչընդոտները: Ազգովի վերապրել ենք կոլապսի ոչ թե պահեր, այլ տարիներ, բայց կայացել ենք իբրև դարավոր պատմության տեր նոր պետություն: Նույնը` և հանդեսը, դիմակայելով ճգնաժամին, կարծում ենք, արժանապատվորեն հաղթահարել է այն:

 

«Առողջապահությունը» եղել է մեր հանրապետությունում ամենաշատ կարդացվող պարբերականներից մեկը, որի տպաքանակը ժամանակին գերազանցում էր 100.000-ը: Հանդեսն ավելի բովանդակալից և հետաքրքիր դարձնելու նպատակով նախատեսվում է համալրել հեղինակների շարքը, ավելացնել բնակչության լայն զանգվածներին հետաքրքրող հոդվածների քանակը, տպագրել հեռավոր մարզերի բուժհաստատություններում աշխատող բժիշկների հոդվածներն ու առաջարկությունները, հասնել նրան, որ այն հասու լինի հանրապետության ծայրամասերում ապրող գյուղական բնակչությանը: 

 

Նախատեսվում է նաև մեծացնել հանդեսի ծավալը, ավելացնել հրատարակման պարբերականությունն ու տպաքանակը: Ընթերցողների և խմբագրության միջև գոյություն ունեցող կապն ավելի սերտացնելու նպատակով ծրագրվում է մեծ տեղ հատկացնել ստացվող նամակներին, առաջարկություններին ու դիտողություններին:

 

Հոբելյանական այս համարի էջերը տրամադրել ենք առողջապահության ոլորտի տարբեր ճյուղերը ներկայացնող նվիրյալներին, որոնց ներդրումն այսօրվա Հայաստանի կայացման գործում մեկնաբանության կարիք չունի:

 

Համոզված եմ` հետաքրքրությամբ կընթերցեք այս համարի նյութերը, որոնցում ներկայացվում են առողջապահության բնագավառում մեծ վաստակ ունեցող գործիչների հետ հարցազրույցները, նաև` նրանց մտորումներն ու տեսակետներն առկա խնդիրների շուրջ և, իհարկե, մաղթանքները 55-ամյա հոբելյարին`«Առողջապահություն» հանդեսին:

Հեղինակ. Գեղամ Խանդանյան. գլխավոր խմբագիր, բ.գ.թ., դոցենտ
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 3.2011 (292)
Աղբյուր. med-practic.com. հաջորդիվ` հոբելյանական համարում տպագրված նյութերը:
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ